ԱՄՆ-ը ևս մեկ Reaper անօդաչու թռչող սարք է ուղարկել Սև ծովում MQ-9 անօդաչու թռչող սարքի կործանման վայր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ը ևս մեկ Reaper անօդաչու թռչող սարք է ուղարկել Սև ծովում MQ-9 անօդաչու թռչող սարքի կործանման վայր

10:23 17.03.2023

Սև ծովում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ը ևս մեկ անօդաչու թռչող սարք է ուղարկել կործանման վայր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով՝ Պենտագոնը մտադիր չէ ամբողջությամբ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սեւ ծովի վրայով, քանի դեռ չի ավարտվել միջադեպի հետաքննությունը։

Աղբյուրները նշում են, որ երկրորդ անօդաչու թռչող սարքը պետք է ստուգեր արտակարգ իրավիճակի վայրը, ինչպես նաև վերահսկեր ռուս զինվորականներին և անօդաչու թռչող սարքերի բեկորները հատակից դուրս բերելու նրանց ենթադրյալ փորձերին:

Այս ֆոնին, ըստ CNN-ի, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է վերլուծել նման առաքելությունների ծախսերն ու օգուտները՝ կշռելով սևծովյան տարածաշրջանում հետախուզության հնարավոր արժեքը Ռուսաստանի հետ լարվածության սրման ռիսկի հետ։ Աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ զինված ուժերը դիտարկում են առաջիկա օրերին Սև ծովի վրայով ևս մեկ անօդաչու թռչող սարքի արձակման հնարավորությունը:

Մարտի 15-ին Պենտագոնը հայտնել է, որ ռուսական Սու-27 կործանիչները Սև ծովի երկնքում որսացել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, և նրանցից մեկը թևով հարվածել է դրան՝ վնասելով պտուտակը։ Արդյունքում նրան ստիպված են եղել «խեղդել» հենց իրենք՝ ամերիկացիները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի գործողությունների վերագնահատում կիրականացնի Սեւ ծովի վրա տեղի ունեցած միջադեպից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

13:43 24.06.2025

Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

13:22 24.06.2025

Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիան

Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ ...

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

BACK_TO_TOP