23:02 23.07.2025
Գևորգ Պապոյանն այցելել է Գուսանագյուղ, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Գուսանագյուղ բնակավայր, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք(ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։ «Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարի բերքը շատ է։ Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային […] ...
22:55 23.07.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ք աղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին և 18-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 18-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին, 17-ին և 19-ին։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […] ...
22:50 23.07.2025
Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացավ ու խոստովանեցԴեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ: Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել […] ...
22:38 23.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, այնուհետև զրուցել է համայնքի բնակիչների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր աշխատանքային այցով Սառնաղբյուրում էր։ «Նախ այցելեցի համայնքի ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման ապահովման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ՝ անհրաժեշտ նախագծերը ձեռք բերելու համար։ Ջրամբարը կարևոր նշանակություն ունի՝ ապահովելով ավելի քան 2000 հա հողատարածքի ոռոգում։ Այնուհետև հանդիպեցի համայնքի բնակիչներին։ Զրուցեցինք նրանց հուզող […] ...
22:32 23.07.2025
Հրշեջներին հաջողվել է մարել Չարենցավանում բռնկված հրդեհըՀուլիսի 23-ին, ժամը 14։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինության տանիքում և […] ...
22:24 23.07.2025
Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...