Ավստրալուհին մեկ լուսանկարի շնորհիվ նիհարել է 67 կիլոգրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Ավստրալուհին մեկ լուսանկարի շնորհիվ նիհարել է 67 կիլոգրամ

23:30 27.03.2023

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Իփսվիչ քաղաքի բնակչուհի 21-ամյա Շանթել Սիսկոն մեկ լուսանկարի շնորհիվ նիհարել է 67 կիլոգրամով: Այս մասին տեղեկացնում է News.com.au-ն։

Շանթելն իր ողջ գիտակցական կյանքում տառապում էր ավելորդ քաշից։ «Ես ուտում էի այն ամենը, ինչ ուզում էի, և թվում էր, թե անընդհատ ուտում էի»,— հիշում է նա: Երեխայի ծնվելուց հետո Սիսկոն հասել է իր առավելագույն քաշին՝ 162 կիլոգրամ: Նա անվստահ էր, չէր հաճախում ռեստորաններ և կինոթատրոններ, քանի որ վախենում էր, որ չի տեղավորվի աթոռին կամ բազկաթոռին, չէր կարողանում գտնել իր չափի ոճային հագուստը:

Սիսկոյի համար շրջադարձային պահը 2021 թվականին ընկերուհու երեխայի ծննդյան տոնն էր։ «Երբ ես տեսա իմ լուսանկարը, որն արվել էր մանկական ցերեկույթի ժամանակ, ես հասկացա, որ պետք է փոխվեմ։ Ես չէի ճանաչում ինձ և այն մարդուն, որին վերածվել էի», — խոստովանել է նա։

Շանթելը սկսել է ճիշտ սնվել և քայլել։ Երբ նա տեսել է առաջին արդյունքները, նա ուժ է ստացել։ Նա սկսել է մարզասրահ հաճախել և մարզվել մոր հետ, ով աշխատում էր որպես անձնական մարզիչ: «Նա մոտիվացրել և օգնել է ինձ ամբողջ ճանապարհին», – պատմել է ավստրալուհին։

Երկու տարի անց Շանթելին հաջողվել է նիհարել մինչև 95 կիլոգրամ և մարմինը բերել մարզական մարզավիճակի։ Այժմ նա հաճույքով ուտում է հավասարակշռված սնունդ, որը հարուստ է սպիտակուցներով, առողջ ճարպերով և ածխաջրերով, շարունակում է զբաղվել սպորտով և պատրաստվում է մասնակցել բոդիբիլդինգի մրցումներին: ”

Շանթելը կարծում է, որ հետևողականության և ինքնակարգապահության շնորհիվ կարողացել է հասնել քաշի կորստի արդյունքին: ›Կարևորը պարզապես սկսելն է։ Աստիճանաբար փոխեք ձեր սովորությունները, մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դա միայն ձեզ ձախողման է տանում: Եթե ես կարող եմ դա անել, ուրեմն բոլորը կարող են», — եզրափակել է նա ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP