23:57 23.03.2023
2006 թվականին գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ձախ ձեռքի մատներն անդամահատել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրը:
«Ձեռքի մատների անդամահատումն անհրաժեշտ էր, քանի որ մատները սկսել էին սևանալ, ինչը նշանակում էր, որ ձեռքում գանգրենայի պրոցես է սկսվել։ Այս դեպքում ամեն ժամ, րոպե կարևոր է, այս գործընթացը անընդհատ ընթանում է և շուտով կարող էր անցնել ամբողջ դաստակին: Ինչու է դա տեղի ունենում: Ցանկացած բժիշկ կպատասխանի՝ թոքերը լիարժեք չեն աշխատում, թթվածինը չի մատակարարվում անոթներին և այլն։ Կոստոմարովն արդեն ունի բազմաթիվ պատճառներ, որոնք առաջացնում են նման հետևանք։ Նա այնքան վիրահատություններ և անդամահատումներ է ունեցել: Եթե գործընթացը շարունակվի (բժիշկները անընդհատ հետևում են դրան), ապա հիվանդը շտապ կպատրաստվի ամբողջ ձախ ձեռքի անդամահատման համար: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի», – ասել է աղբյուրը։
«Նա մերթ գիտակցության մեջ է, մերթ խոր քնի մեջ է ընկնում, քանի որ, եթե ավելի հասկանալի խոսենք, շատ ցավազրկողներ ու հանգստացնող դեղամիջոցներ է ստանում։ Բայց երբ արթնանում է, ուտում է ինքնուրույն, ոչ թե շնչափողի խողովակի միջոցով: Ավելի ճիշտ՝ նրան կերակրում է կինը, ով մշտապես մոտն է, կամ բուժքույրը։ Բայց երբ գիտակից է նա իրեն երբեմն ագրեսիվ է պահում: Նրա հոգեկան, բարոյական վիճակը, որքան էլ մարզիկին հանգստացնեն, սահմանագծին է։ Մարդը հասկանում է ամեն ինչ, հասկանում է, թե ինչ է իր հետ կատարվում։ Այո, նրա համար շատ, շատ դժվար է բոլոր առումներով», – հավելել է աղբյուրը ։
Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ մարզիկի վիճակը, ընդհանուր առմամբ, շարունակում է անհանգստություն առաջացնել բժիշկների շրջանում, ինչի պատճառով բժիշկները չեն շտապում նրան դուրս բերել դեղորայքային կոմայից:
Ռոման Կոստոմարովը նեկրոզի զարգացման պատճառով ինսուլտ և վերջույթների հեռացման վիրահատություն է տարել։ Բացի այդ, գեղասահորդի մոտ սեպսիս են ախտորոշել։
Փետրվարի 20-ին տեղեկություն էր հայտնվել, որ Կոստոմարովի մոտ արյունազեղում է տեղի ունեցել և ուղեղի հեմատոմա է առաջացել։
Ռոման Կոստոմարովին անդամահատել են երկու ոտքերի սրունքները և դաստակը։
Հիշեցնենք, որ Կոստոմարովը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել 2023 թվականի հունվարի 10-ին։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Կոմունարկա։ Այնտեղ անդամահատել են նրա ոտքի մի մասը և ձեռքի մի քանի մատները։
Կոստոմարովը Թուրին-2006-ի օլիմպիական չեմպիոն է: Փետրվարի 20-ին լրացել է Տատյանա Նավկայի հետ դուետով օլիմպիական ոսկին նվաճելու ուղիղ 17 տարին:
Բացի այդ, ռուսական դուետը հաղթել է աշխարհի երկու առաջնություններում։ Երեք անգամ Կոստոմարովն ու Նավկան դարձել են Եվրոպայի չեմպիոններ։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը16:47 25.07.2025
Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասինԻրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […] ...
16:43 25.07.2025
2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայումՓարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, […] ...
16:36 25.07.2025
ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժածՀուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […] ...
16:23 25.07.2025
Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ ...
16:11 25.07.2025
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներինԳազայում հրադադարի բանակցությունները փակուղի են մտել: ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բանակցային խմբերը դուրս են բերել Կատարից, հաղորդում է Bloomberg-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի իր բանակցողները Կատարից կվերադառնան Իսրայել՝ հետագա խորհրդակցությունների համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Միացյալ Նահանգները նույնն է անում: «Չնայած միջնորդները հսկայական ջանքեր են […] ...
16:00 25.07.2025
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզումՀուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...