23:33 28.03.2023
Ադրբեջանում մահափորձ են կատարել պատգամավորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես Զաբրատ բնակավայրում գտնվող իր տան դիմաց զինված անձի կողմից հարձակման է ենթարկվել Ֆազիկ Մուստաֆան: Պատգամավորի վրա ավտոմատից մի քանի անգամ կրակել են։ Ֆ.Մուստաֆան ստացել է երկու հրազենային վնասվածք։ Պատգամավոի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի և ոտքի շրջանում, շտապօգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ նրան տեղափոխել են թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոց։
Ֆազիլ Մուստաֆայի հարազատներից մեկը Musavat.com-ին պատմել է, որ երբ պատգամավորը տուն է եկել, իր տան դիմաց կայանել է Lexus մակնիշի ավտոմեքենան, իսկ երբ իջել է, իրեն կրակել են ավտոմատից։ Թեև նրանք ցանկանում էին սպանել պատգամավորին, սակայն գնդակներից երկուսը դիպել են նրա կյանքին վտանգ չհանդիսացող օրգաններին։
Մեքենան լրջորեն վնասվել է։ Ջարդվել են ավտոմեքենայի ապակիները.
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլշադ Հաջիևը հայտնել է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է։
«Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին կամ անձանց ձերբակալելու համար»,- ասել է Էլշադ Հաջիեւը։
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...
20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...