12:02 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։
«Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության։ Ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պատմական մեծ իմաստ կա այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի․ դա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության մեջ ունեցած բացառիկ առաքելության մասին։
«Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և ժողովուրդներին, ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ։ Հայաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ հետաքրքրություններ, և դրանց մեջ շատերն ունեն ռազմավարական նշանակություն։ Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր՝ հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նոր դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր հարաբերությունների՝ նոր, ավելի արդյունավետ, ավելի բարեկամական էջի բացումը»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց՝ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակներում, այն է՝ Հայաստանը տեսնել որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն ունեցող երկիր, որտեղ երկու-երեք լեզու իմանալը սովորական երևույթ է։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը նկատեց՝ այսօր հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ հիշարժան օր է․ Չինաստանի անհատույց օժանդակությամբ կառուցված, այն է՝ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում բարեհաջող ավարտվել են աշխատանքները, և շենքը հանձնվում է հայկական կողմին։
«Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման հիմքը դրվեց երկու կառավարությունների միջև հումանիտար համագործակցության ամրապնդման համար տարիներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, շինարարություն սկսվեց, որը տևեց 15 ամիս, շինարարության ավարտից հետո հայտնվեց ժամանակակից դպրոց, որն այժմ ներկայանում է բոլորիդ»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերները բազմիցս այցելել են շինհրապարակ, տեսել՝ ինչպես էին չինացի բանվորներն օրուգիշեր աշխատում, ասես՝ դա իրենց տունն է, քանի որ ձգտում էին հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք և սիրո կամուրջ։
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...