13:50 22.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատանքային հաշվետվություն է հրապարակել «Աղքատության վերացման միակ գրավականն արտադրությունն է» վերնագրով:
Ղազարյանը տեղեկացրել է, որ վարչապետի՝ հուլիսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքներով իրականացնում են համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանում ոչխարաբուծության ոլորտում անթափոն արտադրության արժեշղթայի կազմակերպմանը:
«Բրդի մթերման կայանների՝ ֆերմերային կոոպերատիվների կազմավորումը կհանդիսանա այս շղթայի առաջնային օղակը, որը հնարավորություն կտա բրդի մթերումն իրականացնել տեղում, ամբարել և տեսակավորել՝ ըստ բրդի որակի մի քանի ցուցանիշների՝ կոշտության աստիճանի, երկարության, մաքրության:
Այս փուլի աշխատանքներն արդեն մեկնարկում են: Արժեշթղայի երկրորդ փուլի՝ բրդյա թելի և տեքստիլի արտադրության ընդլայնման և նորերի ստեղծման շուրջ կառավարությունը նախաձեռնել է ներդրումային օժանդակության ծրագիր, որն ընթացքի մեջ է:
Իսկ ՀՀ Սյունիքի, Շիրակի և Լոռվա մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում այս պահին առկա արտադրությունների հզորությունների ընդլայնման և բրդյա արտադրանքի/տեքստիլի սպառման հնարավորությունները մեծ են»,- գրել է վարչապետի խորհրդականը:
Սրբուհի Ղազարյանը գրել է, որ արժեշղթայի երրորդ՝ սպառման փուլի շուրջ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ այս պահին միայն Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում առկա տնայնագործական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Շվեդիայի ներկայացուցիչները:
«Մեկ կարևոր նշում՝ բրդյա թելերը և արտադրանքը ամբողջությամբ էկո արտադրանք են, քանի որ որևէ ներկման պրոցես չեն անցնում՝ պահպանելով բրդի բնական 14-17 երանգները»,- գրել է նա:
Վերջում նա կոչ է արել տեսնել հայ կնոջ ձեռքի շնորհքը:
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...
16:16 22.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...
16:08 22.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-նԱյսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...
16:00 22.05.2025
Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումըԳործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...
15:52 22.05.2025
2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիրԳործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների […] ...