16:53 13.04.2023
Հայաստանում տարիների ընթացքում խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ հատկապես Սևանա լճից, հանգեցրել է պաշարների կտրուկ նվազմանը: Ըստ այդմ ՀՀ արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-26թթ.-ի ծրագրով, կառավարության աջակցությամբ հանրապետությունում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը:
Մարզերում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր. 14 ճանապարահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման համար կհատկացվի 11 մլրդ 184 մլն դրամ:
Քանի որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են միայն մարզերում, շուրջ 10 մլրդ դրամ էլ կհատկացվի մայրաքաղաք Երևանին՝ 403 նոր վերելակների ձեռք բերման, վարչական շրջաններում ճանապարհների հիմնանորոգման, Նոր Խարբերդում գազատարի, կոյուղատար համակարգերի կառուցման, հանգստյան գոտիների ու այգիների բարեկարգման, կրթական և առողջապահական հիմնարկների վերանորոգման համար:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրական եզրակացություն է ստացել նաև 4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի վերակառուցման ծրագիրը: Բնակիչները օտարելով իրենց վթարային բնակարանները՝ ոչ միայն կստանան նոր բնակարաններ, այլև ֆինանսական օժանդակություն՝ մինչև այդ վարձով բնակվելու համար, վստահեցրել է Ավինյանը:
Գործադիրի այսօրվա կայացրած որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...