13:43 23.08.2018
«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խորանարդ մետր:
Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ՝ ինչպես 2017 թվականը (Սևանա լճից բաց է թողնվել 266.757 մլն խմ ջուր), այնպես էլ 2018 թվականը, դիտվել են սակավ ջրատվության տարիներ:
2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ, 2016 թվականի՝ որպես նորմալ ջրատվության տարվա նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն խմ, իսկ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն խմ: Անխուսափելի է նաև ջրի դեֆիցիտ Սևան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին:
Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 39 հազար հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն խմ (ինչպես 2016 թվականին), որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն խմ, սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն՝ սակավաջուր տարում այդ ամիսների Հրազդան գետի հոսքը կազմում է 5.8 մ/վրկ՝ 55-60 մլն խմ առանձին տարիների՝ շուրջ 70 մլն խմ, նախատեսվածից 40-45 մլն խմ պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն խմ:
Սևանա լճից հունիսի 15-ի դրությամբ 2016 թվականին բաց է թողնվել 8.978 մլն խմ, 2017 թվականին՝ 52.231 մլն խմ և 2018 թվականին՝ 27.268 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 2016 թվականին 94.341 մլն խմ, 2017 թվականին 87.876 մլն խմ և 2018 թվականին 111.121 մլն խմ ջուր:
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...