15:40 23.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարևոր առաքելություն են ստանձնում, և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետության բանակին, զինված ուժերին աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործում:
Կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլև ոստիկանության համար, որովհետև կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետև հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին դիմում է դժվարության պահին՝ հայտնվելով ծանր իրավիճակում:
Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգությունը: Եվ այսօր տեղի ունեցողը հենց առաջին հերթին նպաստելու է ոստիկանության և ոստիկանության զորքերի այդպիսի ընկալմանը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և հպարտությամբ ստանձնել են այս պարտականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության ողջ համակարգին այս պատրաստակամության համար, այս հայրենասիրական քայլի համար, այս խիզախումի համար, և վստահ եմ, որ ոստիկանության զորքերն իրենց վրա դրված այս պատասխանատու պարտականությունը կատարելու են բարձր մակարդակով, յուրաքանչյուր հերթապահությունից հետո հպարտությամբ ու բաց ճակատով վերադառնալու են իրենց ընտանիքներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերի ծառայողների ընտանիքների անդամներին, նրանց կանանց և ծնողներին, նրանց երեխաներին, ովքեր, համոզված եմ, սիրով և հպարտությամբ են իրենց զավակներին, ամուսիններին, հայրերին ճանապարհում այս ծառայությանը:
Սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, ես ձեզ բարի, անփորձանք և հաղթական ծառայություն եմ մաղթում և համոզված եմ, որ դուք այդ ծառայությունը կիրականացնեք պատվով և հաղթական:
Եվ ուրեմն, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը և կեցցե′ հայ ժողովուրդը»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...