Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից հնագիտական նմուշներ Բրիտանական թանգարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+29.09 oC

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից հնագիտական նմուշներ Բրիտանական թանգարանում

11:23 06.05.2023

Մայիսի 4-ից Բրիտանական թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի երեք բացառիկ ցուցանմուշներ, որոնք «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրի ներքո տարբեր երկրներից ներկայացված այլ նմուշների հետ պատմում են Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին։ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունուց հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթն (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գործընկերներ, գիտության և մշակույթի գործիչներ, որոնց համար հատուկ բացատրություն է անցկացրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ջեյմս Ֆրեյզերը։ Վերջինս կարևորել է Հայաստանից ներկայացված ցուցանմուշների արժեքավորությունը ժամանակի տեղային, հայկական մշակութային առանձնահատկությունների բացահայտման տեսանկյունից։ Նա նշել է, որ այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ և ներկայացված է՝ որպես «հայկական արջ»։ Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։ Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի առանձին հանդիպումը Բրիտանական թանգարանի տնօրենի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի հետ, հանդիպումը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի պատվավոր ներկայությամբ։ Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը, որի հիման վրա տպագրվել է նաև գիտական պատկերագիրքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

19:00 11.08.2025

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

Ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

18:50 11.08.2025

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

18:40 11.08.2025

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

Հայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...

BACK_TO_TOP