16:06 11.08.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 4-10-ը:
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ (10.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 10-ը ներառյալ՝ 99.372 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.829 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 10-ը ներառյալ՝ 121.730 մլն.մ³:
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...