16:25 11.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ.
✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ:
✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ:
✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ:
✅Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ:
Օգոստոսի 1-ին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ.
✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 1-ին, 2-ին, 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ:
✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 3-ին ՝ 1.02 անգամ:
✅Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ:
✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ը, 10-ին՝ 1.03-1.3 անգամ:
Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)՝ օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։
Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ-ի 1-ին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:
Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։
Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում։
18:27 11.08.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդինԱյսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...
18:20 11.08.2025
ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունԿանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...