«Ազգը պիտի բանակ դառնա». այսօր ԵԿՄ-ի կազմավորման օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.02 oC

«Ազգը պիտի բանակ դառնա». այսօր ԵԿՄ-ի կազմավորման օրն է

17:59 08.05.2023

Այսօր Երկրապահ կամավորականների միության կազմավորման օրն է։ Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել և պատասխանել լրագրողների հարցերին:

«Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ականներին մեզ բոլորիս համախմբել, մենք տարանք հաղթանակ: Եվ այսօր Եկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ, որովհետև հայ ազգի օջախներից ամեն մեկում գոնե մի երկրապահ կա, և այս տարի երկրապահի 30-ամյակն է, որը պետք է նշենք»,- ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

 ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանն էլ անդրադարձել է աշխարհազորայինների գործունեությանը և նշել, որ հայ ազգը պետք է համախմբվի ու բանակ դառնա:

«Աշխարհազորը Տեղ գյուղից մինչև Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: ԶՈՒ-ի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի էսօրվա դրությամբ ԶՈՒ-ն կարողանա իր առաքելությունը կատարի: Ազգը պետք է բանակ դառնա, էս պահի դրությամբ դա է, որ այս ճահիճից դուրս գանք, ժողովուրդ, ճիշտ հասկացեք, մեր քանակը քիչ է, իրենցը՝ շատ. ազգը պիտի բանակ դառնա: Առաջ էլ է այսպես եղել, 90-ականներին էլի Արցախը շրջափակման մեջ էր, մենք կարողացել ենք հարցերը լուծել միասնական ձևով»,- ասել է Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

20:12 17.05.2025

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

19:50 17.05.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...

Թրամփը հայտարարել է  մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

19:40 17.05.2025

Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

19:30 17.05.2025

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

19:17 17.05.2025

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

Ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների […] ...

BACK_TO_TOP