ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական թանգարանում դիտել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բրիտանական թանգարանում դիտել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը

10:15 09.05.2023

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։

Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցադրությունը բացվել է մայիսի 4-ին և գործելու է մինչև օգոստոսի 13-ը:

Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։

Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ցուցադրվում են Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․): Այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ: Այս ցուցանմուշներն իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։

Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թանգարանների կառավարման խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման մոդելների ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև միջթանգարանային երկկողմ կապերի ամրապնդումը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոն են մեկնել՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

18:50 11.08.2025

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

18:40 11.08.2025

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

Հայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին

18:27 11.08.2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...

ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն

18:20 11.08.2025

ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն

Կանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...

Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

18:10 11.08.2025

Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

Հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP