19:43 10.05.2023
Այս օրերին Մեծ Բրիտանիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որում Վրաստանը ներկայացնում է թբիլիսահայ երգչուհի Իռու Խեչանովան։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 9-ին և կավարտվի մայիսի 13-ին, Վրաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա վաղը՝ մայիսի 11-ին։
«Շատ լավ եմ տրամադրված, դրական հույզերով, հենց նոր առաջին փորձն ավարտեցի, երեկոյան գլխավոր փորձը կունենամ։ Չեմ համբերում, թե երբ եմ կանգնելու Եվրատեսիլի բեմին՝ արժանավայել ներկայացնելու Վրաստանը»,- ասել է Խեչանովն «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
«Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև կիսաեզրափակիչ փուլ»,-նկատում է երգչուհին, ընդգծելով՝ «այս պահին միայն մի բան կարող եմ ասել, որ ամենաերջանիկն եմ, որ ինձ տրվեց Վրաստանը ներկայացնելու հնարավորությունը, ինչի համար կանեմ առավելագույնը»։
Իռու Խեչանովը նաև իր շնորհակալությունն է հայտնել վիրահայ համայնքին․
«Վիրահայերին շատ շնորհակալ եմ հսկայական աջակցության համար, ուզում եմ իմանան, որ ամեն ինչ կանեմ, որ առավելագույն արդյունքն ունենանք միասին։ Հույս ունեմ որ ավելի կակտիվանաք, կաջակցեք ինձ։ Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Վրաստանը և ամենաերջանիկն եմ, որ հայերը կողքիս են»։
Նշենք, որ Խեչանովայի օգտին Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար անհրաժեշտ է 1004 կարճ համարին ուղարկել «11» հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ թբիլիսահայ 22-ամյա երգչուհին ընտրվել է «մեծահասակների» Եվրատեսիլում ելույթ ունենալու համար՝ Վրաստանի Առաջին ալիքի The Voice երաժշտական նախագծի արդյունքներով։
19:00 11.08.2025
Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտինԱմերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...
18:50 11.08.2025
Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքելԻրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...
18:40 11.08.2025
Հայաստանում նշվել է Շինարարի օրըՀայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...
18:27 11.08.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդինԱյսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...
18:20 11.08.2025
ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունԿանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...