16:55 16.05.2023
Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է:
1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի խնայել, որ շենքը չքանդեն, և այն կրկին ներառվի պատմամշակութային նշանակության շինությունների ցանկում: Հաջողվել է: Սակայն այս ընթացքում՝ 2007, 2012 և 2017թթ.-ին, ՀՀ կառավարության որոշումներով գույքը 3 անգամ ճանաչվել է հանրային գերակա շահ:
«Օրենք են խախտել»,-նկատում է փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
Հանրային գերակա շահ ճանաչելու առավելագույն ժամկետը 5 տարին է, որից հետո որոշումը համարվում է ուժը կորցրած, փաստում է Գրիգորյանը, մինչդեռ Կառավարության երկու որոշումներով տարածքի կառուցապատողը 10 տարվա ընթացքում կարող էր իրականացնել ծրագրած նախագիծը, այնինչ որևէ բան այստեղ չի կառուցվել, հակառակը, ըստ փաստաբանի, քանդվել են նաև պատմամշակութային այլ շինություններ, որոնց սեփականատերերը ևս այսօր համարվում են տուժողներ:
Կառավարության 2017թ.-ի որոշումը վիճարկելու նպատակով սեփականատեր Թադևոսյանը գրեթե բոլոր դատական ատյաններին է դիմել. գործում սահմանադրական հակասություններ է տեսել Վճռաբեկ դատարանը: Արդյունքում, 2021թ.-ին նոր կառավարությունը նախորդ կառավարության 2017-ի որոշումը ճանաչել է ուժը կորցրած, որից հետո Վճռաբեկ դատարանը գործը կարճել է: Թվում էր, թե վերջապես խնդիրը լուծվել է, այնինչ…
Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...
19:22 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...
19:18 11.08.2025
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումըԸստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...
19:00 11.08.2025
Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտինԱմերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...
18:50 11.08.2025
Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքելԻրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...
18:40 11.08.2025
Հայաստանում նշվել է Շինարարի օրըՀայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...