Թեյլոր Սվիֆթը երկրպագուին անվճար տոմսեր է նվիրել անվտանգության ագրեսիվ աշխատակցի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+29.09 oC

Թեյլոր Սվիֆթը երկրպագուին անվճար տոմսեր է նվիրել անվտանգության ագրեսիվ աշխատակցի պատճառով

14:12 16.05.2023

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը երկրպագուին անվճար տոմսեր է նվիրել այն բանի համար, որ ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում Eras շրջագայության շրջանակներում մի կին անվտանգության աշխատակցի ագրեսիվ պահվածքի զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Սվիֆթը ընդհատել է իր համերգը՝ դահլիճում իրավիճակը լիցքաթափելու համար։ Նկատելով, որ անվտանգության աշխատակիցը բղավում է երկրպագուի վրա, երգչուհին նրան ասել է, որ վերջ տա։

«Ամեն ինչ լավ է, նա ոչինչ չի արել»,- բղավել է երգչուհին։

Ըստ Քելլի Ինգլիս անունով երկրպագուի՝ ինքը պարում էր, երբ անվտանգության աշխատակիցը սկսել է բղավել նրա վրա «խենթի պես»։

«Նա չէր ուզում, որ մենք բեմի դիմաց նկարվեինք։ Նա շատ խիստ էր»,- ասել է նա:

Ինգլիսը նշել է, որ տղամարդն ամբողջ գիշեր այսպիսին է եղել և շատ է նյարդայնացել։ Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցը հանգստացել է միայն երգչուհու միջամտությունից հետո, որից հետո նրան դուրս են բերել սենյակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

19:22 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

19:18 11.08.2025

ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը

Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

19:00 11.08.2025

Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին

Ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

18:50 11.08.2025

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

18:40 11.08.2025

Հայաստանում նշվել է Շինարարի օրը

Հայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...

BACK_TO_TOP