ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ. Ժաննա Անդրեասյան

17:55 16.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին:

«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:

Ծրագրի ամփոփիչ գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել ծրագրի հաջող իրականացման առթիվ. «Բուհը երկար ճանապարհ է անցել այս կարճ ժամանակահատվածում և նշանակալի արդյունքներ գրանցել: Համատեղ ջանքերով բուհում ձևավորվել է որակյալ կրթություն ստանալու միանգամայն նոր միջավայր, որը կրթությունը հետազոտությանը և գիտությանը փոխկապակցելու արդյունավետ գործիք է: Ստեղծված պայմանները նաև գիտությունը զարգացնելու ճանապարհ են բացել այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին ուղեղի հետազոտություններն են: Գիտության և բարձրագույն կրթության փոխկապակցումը կրթության ռազմավարության առանձնահատուկ շեշտադրումն է, և սա առաջիկա տարիների կարևոր անելիքներից է: ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ, որտեղ չկա կրթություն՝ առանց գիտության և հետազոտության»:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ սա շրջանավարտների մրցունակության և առաջխաղացման ամենակարևոր նախապայմաններից է: Նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կարևոր է նաև Բժշկական համալսարանի միջազգայնացման և վարկանիշի բարձրացման առումով: «Միջազգային գործընկերների շրջանակը, որը զարգացել և խորացել է ծրագրի շնորհիվ, վստահ եմ՝ առաջ է տանելու բուհին միջազգայնացման ճանապարհով, ինչպես նաև բացվելու են նոր հնարավորություններ երկրի զարգացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը նոր արդյունքներ են ապահովելու՝ ի շահ ՀՀ-ում կրթության և գիտության որակի բարելավման:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրն իրականացվել է եվրոպական առաջատար մասնագետների և համալսարանների հետ համագործակցությամբ: «Ծրագիրը պահանջված է Հայաստանում. այն թույլ տվեց իրականացնել աշխարհի համար հասկանալի թվայնացած գիտության ձևաչափը Բժշկական համալսարանի ուսանողների, շրջանավարտների համար: Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի եվրոպական առաջատար երկրներում պարզ և տեսանելի լինի, թե ինչով է զբաղվում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը», – ասել է Արմեն Մուրադյանը` կարևորելով, որ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅն» կենտրոնում ապագա բժիշկները հնարավորություն ունեն կատարելու ուղեղի հետազոտություններ՝ արդիական խնդիրների ուղղությամբ: Ռեկտորը` որպես առանձնակի հաջողություն, մատնանշել է, որ ծրագրի ակունքներում կանգնած են խոշոր գիտնականներ, ԵՊԲՀ շրջանավարտներ, որոնք կարողացել են նպաստել բուհի հետագա գիտական առաջընթացին:

«Միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք երկարաժամկետ վերապատրաստումների ծրագիր իրականացնել։ Քովիդից առաջ սա եզակի նախագծերից էր, որին մենք հասցրինք մասնակցել և ներգրավվել մեծածավալ աշխատանքներում։ Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ Հայաստանը, իսկապես, ունի գիտական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն դառնալու ներուժ», – ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող և ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրել է «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները` մասնավորապես շեշտադրելով հետազոտողների նոր սերնդի և կարիերայի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։

Գիտաժողովի բացման արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտորի, արտերկրի հյուրերի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել կենտրոնում` ծանոթանալով վերջինիս գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Նշենք, որ սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, ինչպես նաև միավորելով մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը:

Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր և այլն:

Հիշեցնենք, որ ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար:

Մայիսի 17-ին «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակվի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովով: Համատեղ ծրագրերի խթանման նպատակով նույն օրը նախատեսվում է “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և հանդես գալ համագործակցության առաջարկներով:

Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակում:

Նեյրոգիտության շաբաթվա միջոցառումներին զուգահեռ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է «Ուղեղի գեղեցկությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել արվեստի ու նեյրոգիտության կապի մասին երիտասարդ հետազոտողների և ուսանողների պատկերացումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

00:30 07.08.2025

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

00:18 07.08.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետո

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

00:09 07.08.2025

Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

23:59 06.08.2025

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. Ավինյան

Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

23:57 06.08.2025

Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

23:55 06.08.2025

«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...

BACK_TO_TOP