10:50 24.08.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, բայց դա հեշտ աշխատանք չէ»,- նշեց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր Տաճարը, «Զվարթնոց» հնավայրը:
«Կան հուշարձաններ, որոնք կցանկանայինք ներառված լինեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, օրինակ՝ Նորավանքը, որն անպայման պետք է մտնի այդ ցանկ: Բացի դրանից, բազմաթիվ այլ հուշարձաններ կան, որոնք արժանի են լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- նշել է նախարարի տեղակալը:
Տիգրան Գալստյանն առանձնահատուկ շեշտում է՝ հուշարձանների պահպանության թեման ամենազգայունն է մշակույթի ոլորտում, քանի որ ամեն մի հուշարձանի քանդումը նախորդ տարիներին ուղեկցվել է շատ բուռն ցույցերով: «Մշակույթի նախարարությունն ունի երկու մեծ ֆունկցիա՝ մշակութային քաղաքականության ձևավորում և հուշարձանների պահպանություն: Վերջինս մեծ նշանակություն ունի նախարարության համար»,- առանձնահատուկ նշում է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ փորձագիտական հանձնաժողովը վերջերս միաձայն կողմ քվեարկեց մի շարք կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին:
«Սա շարունակական գործընթաց է, հուշարձանների ցուցակը միշտ պետք է համալրել: Մեր աչքի տակ հուշարձաններ կան: Մենք առաջարկել ենք նաև, որ հանրությունը ևս մասնակցի այդ գործընթացին, և բոլոր առաջարկները կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում»,- ասել է Տիգրան Գալստյանը:
Անդրադառնալով հայաստանյան թանգարանների հետ կապված հարցերին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս առումով ևս մեծ աշխատանքներ կան կատարելու: Տիգրան Գալստյանի խոսքով՝ Եվրոպայում իր սովորելու տարիներին տեղի ուսանողներն անվճար էին օգտվում բոլոր թանգարանների ծառայություններից: Նախարարությունը ցանկություն ունի նման համակարգ ներդնել նաև մեր ուսանողների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան անվճար այցելել բոլոր թանգարանները:
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...