15:35 13.03.2018
Մարտի 13-ի ասուլիսի ժամանակ Shantnews-ը ճշտել է, թե ինչ կարծիք ունի Խոսրով Հարությունյանը կառավարության նիստերի փակ լինելու մասին՝ որպես նախկին վաիչապետ:
«Մի պահ վերանանք ես եղել եմ վարչապետ, թե՝ չէ: Ես հիմա իմ փորձից կարող եմ ասել՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումներ ենք անում: Երբ աշխատանքային քննարկումներ են, այսինքն՝ չկա մամուլ, և քննարկման ժամանակ մարդիկ ներկայանում են միայն իրենց մասնագիտական կարողություններով, հավատացնում եմ ձեզ, արդյունքները բոլորովին այլ են: Բավական է էդ նույն հացը տեղափոխում ենք հանձնաժողով, երբ որ կա մամուլը, քննարկումը բոլորովին ալ բովանդակություն է ստանում՝ շատ դեպքերում շեղվում կամ խեղվում է իր մասնագիտական հարցադրումներից», – ասել է Հարությունյանը:
Հարությունյանի խոսքերով՝ աշխատանքային քննարկումների ժամանակ լուրջ փոփոխություններ են կատարում. հանձնաժողովային քննարկման պայմաններում եղել է դեպք, երբ դեմ են քվեարկել իրենց իսկ ներկայացրած առաջարկի հիման վրա կատարած փոփոխությանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ պետք է կարևոր լինի, ոչ թե այն, թե ինչպես էր քննարկումը գնում, այլ թե ինչ արդյունք ստացվեց:
«Կառավարության նիստերի փակ լինելը չի նշանակում, որ դրա արդյունքները լինելու են ոչ մատչելի կամ հանրության համար անհայտ կամ գաղտնի: Փակ նշանակում է ընդհանրապես քննարկման ընթացակարգը չհեռարաձակվի», -հավելել է Հարությունյանը:
ՀՀ նախին վարչապետին Shantnews-ը նաև հարցրել է, թե արդյո՞ք չի տեսնում պետական բոլոր կառույցների նիստերը փակ դարձնելու միտում:
«Չեմ տեսնում այդպիսի միտում, տեսեք՝ կառավարության և Աժ-ի գործառույթները տարբերվում են: Աժ-ն առաջնային մանդատ ունեցող մարմինն է և նա կոչված է հանրության առջև իր խոստումները կատարելու, խոստումների կատարման գործընթացը հրապարակավ ներկայացնելու: Կառավարության խնդիրն այլ է՝ այն քաղաքականության մշակողն է և այդ քաղաքականության իրականացնողը: Այդ մշակման պրոցեսը հեչ պարտադիր չի, որ լինի հրապարակային», – ասել է Հարությունյանը:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...