2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ․ Փաշինյան

23:29 22.05.2023

Մայիսի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս պահին բարձրաձայնեմ թեմային առնչվող ընդամենը մի քանի տվյալ:

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ: Սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետական բյուջե: Սա «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով:

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլիլիարդ դրամով կամ 66,3 տոկոսով: Իսկ կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017 թվականի համեմատ ավելի են եղել 150 մլրդ դրամով կամ 163 տոկոսով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

14:45 17.05.2025

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

14:40 17.05.2025

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

14:30 17.05.2025

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

14:20 17.05.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

Մայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...

BACK_TO_TOP