Չինաստանը հայտարարում է Ուկրաինայի հարցում եվրոպական նախաձեռնություններին աջակցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Չինաստանը հայտարարում է Ուկրաինայի հարցում եվրոպական նախաձեռնություններին աջակցելու մասին

10:34 25.05.2023

Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցում Եվրոպայի նախաձեռնություններին, որոնք բխում են ճգնաժամի բուն պատճառներից։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարության պետքարտուղար Անդրեաս Միքայելիսի հետ հանդիպմանը։

«Չինաստանն աջակցում է եվրոպական երկրներին՝ սկսելու ճգնաժամի ակունքներից, գտնելու ճանապարհ, որը կարգի կբերի առաջինն ու երկրորդը, և ձգտեն երկարաժամկետ կայունության եվրոպական մայրցամաքում», – ասել է նա։

Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Չինաստանը մտադիր է հետևողականորեն և հստակորեն պահպանել իր դիրքորոշումը ուկրաինական հարցում՝ նպաստել խաղաղ բանակցություններին և քաղաքական կարգավորմանը։

«Ինչպես նշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ճգնաժամի հաղթահարման համադարման չկա, բոլոր կողմերը պետք է սկսեն իրենցից և փոխադարձ վստահության ձևով բարենպաստ պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների վերսկսման համար», – ասել է Լի Հուին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

13:45 18.06.2025

Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...

ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

13:41 18.06.2025

ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

13:35 18.06.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ ...

ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան

13:27 18.06.2025

ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Բայց ես տվել […] ...

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

13:17 18.06.2025

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի […] ...

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

13:11 18.06.2025

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու է որոշել Արմեն Աբազյանին ազատել ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արմեն Աբազյանին ՀՀ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատելու պատճառի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ Արմեն Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում։ «Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ, որ […] ...

BACK_TO_TOP