08:32 29.05.2023
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ցանկացել է շնորհավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, սակայն Թուրքիայի ղեկավարի փոխարեն Twitter-ում իր շնորհավորանքում նշել է ֆուտբոլային երկրպագուի:
«Շնորհավորում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս տարի մենք նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Լեհաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև բարեկամության պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Մենք պատրաստ է համագործակցել տարածաշրջանային անվտանգության ապահովման, ՆԱՏՕ-ի զարգացման և Եվրոպայում խաղաղության ապահովման գործում»,- գրել է Դուդան։
Լեհաստանի նախագահը սոցցանցի իր էջում թուրքերեն նման շնորհավորանք է հրապարակել, սակայն թուրք առաջնորդի աքաունթին հղելու փոխարեն Դուդան նշել է Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուի էջը։ Ավելի ուշ շնորհավորանքները հեռացվեցին, իսկ էջում հայտնվեց նոր հաղորդագրություն՝ ճիշտ հղումով։
«Անցավ 35 րոպե, մինչև ձեր աշխատակիցները տեղեկացրին, որ հասցեատիրոջ մեջ սխալ ունեք, իսկ եթե ձեզ ասեն, որ հրթիռ է թռչում»,-հարցրել է օգտատեր Պյոտր Լեսկին:
«Բրավո, Անջեյ, ամեն ինչ ստացվեց երկրորդ անգամ»,- հեգնել է Միերզեյան։
Կիրակի օրը Թուրքիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 52%-ը։
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...
13:27 21.05.2025
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ակունք, իսկ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
13:20 21.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում մայիսի 21-26-ըԵրևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […] ...
13:11 21.05.2025
Խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվեց Երևանի Մազմանյան փողոցումՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել հետախուզվող 31-ամյա տղամարդը: Վերջինս հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։ ...
13:03 21.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ […] ...