17:42 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է.
«Արգենտինան Հայաստանի Հանրապետության համար և, ընդհանրապես, հայերիս համար յուրահատուկ երկիր է: 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց մենք հնարավորություն ունեցանք արդեն որպես երկու երկներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա ևս մեկ խթան էր մեր հարաբերություններն այլ մակարդակով զարգացնելու համար, ինչը մենք այս տարիների ընթացքում մեծ հաջողությամբ իրականացնում ենք:
Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել դա այն է, որ մեր հարաբերություններում փոխվստահության մթնոլորտ կա, որն էլ օգնում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում տարբեր հարցերի լուծմանը, այլ նաև միջազգային տարբեր հարթակներում միմյանց հետ համագործակցելուն: Համոզված եմ, որ ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել զարգացման գործում: Սա, փաստորեն, մեր 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեր առաջին այցելությունն է՝ որպես պատգամավորական խումբ»:
Սենատոր Գիժերմո Անդրադան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է.
«Այս կարճ օրերի ընթացքում, ինչ գտնվում ենք Հայաստանում մենք կարողացել ենք մեզ զգալ ինչպես տանը: Այստեղ մարդիկ մեր նկատմամբ շատ բարյացկամ և հոգատար են: Այս 31 տարիների ընթացքում մեր հարաբերությունները շարունակաբար խթանել ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքերը դրվել են օրենսդրական մակարդակում, և շարունակում ենք հարաբերությունները զարգացնել առևտրային և տնտեսական մակարդակներում ևս: Մեզ համար այդքան էլ դժվար չէ այդ գործն իրականացնել, քանի որ ունենք բավականին մեծ հայ համայնք, որն ինտեգրված է մեր երկրի կյանքում և դա մեզ հնարավորություն է ընձեռում կապերի առումով գործուն լինել: Երկու կողմի դիվանագիտական կառույցները նույնպես մեզ աջակցում են, որպեսզի այս կապերն ավելի ամուր լինեն: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր հարաբերությունները առավել զարգանան և լինեն փոխշահավետ՝ ի օգուտ մեր երկու երկրների ժողովուրդների:
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հայ ժողովրդի համար այս դժվարին և ճակատագրական պահին լինել հայ ժողովրդի կողքին, որպեսզի կարողանաք պաշտպանել խաղաղությունը և մարդկանց իրավունքները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվել է մշակույթի, առևտրատնտեսական կապերի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային մեծ ներուժն ու դրա իրականացման կարևորությունը:
15:57 17.05.2025
Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...