Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը

19:51 03.06.2023

Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում 1997-2012թթ. ծնվածների տարիքային խումբը):

Այսպես 18-25 տարեկանների շրջանում անկացված հարցմանը մասնակցել է 2.140 երիտասարդ: Ուսումնասիրությունը վերաբերել է Թուրքիայում բնակվող երիտասարդների տեսակետներին` կապված քաղաքականության, տնտեսական վիճակի և արտագաղթի հետ:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների շուրջ 63%-ը նշել է, որ  հնարավորության դեպքում մշտական բնակության նպատակով կտեղափոխվի արտերկիր, իսկ 37%-ը՝ կմնա երկրում:

Արտերկրում մշտական բնակություն հաստատել ցանկացող երիտասարդներն իրենց տեղափոխման ցանկությունը բացատրել են տարբեր կերպ:

Նրանց 47.8%-ը, նշել է, որ ցանկանում է բարելավել կեցության պայմանները, 20.7%-ը՝ ավելի շատ ազատ լինել, 16.8%-ը պատճառաբանել է, որ Թուրքիայում իրենք իրենց անվտանգ չեն զգում, իսկ 14.7%-ը՝ որ Թուրքիայում աշխատանք չեն գտնում, իսկ արտերկրում ավելի հեշտ կկարողանան գտնել այն:

Հարցման համաձայն՝ մասնակիցներն ամենից շատ նախընտրում են տեղափոխվել Գերմանիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:

Նշենք, որ նաև հարցված երիտասարդների շուրջ 99%-ը կարծում է, որ Թուրքիայում խնդիրները բազմաթիվ են և դրանք ուղիղ ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա:

Մեծամասնության կարծիքով այդ խնդիրներն առավել տեսանելի են տենտեսության, կրթության, մարդու իրավունքների և պետական կառավարման ոլորտում:

Հարցման մասնակիցները դժգոհություն են հայտնել փախստականների նկատմամբ վարած քաղաքականությունից:

Նրանց 91.4%-ի նշել է, որ Թուրքիայում չափից շատ փախստական կա և դա իրենց անհանգստություն է պատճառում, 90.1%-ը համոզված է, որ փախստականները ձևախեղում են երկրի բնակչության կառուցվածքը, իսկ  80.8%-ի կարծիքով՝ փախստականները սպառնալինք են ներկայացնում երկրի ապագայի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլ քաղաքի Յեդիթեփե Համալսարանի Սոցիլոգիայի բաժնի դեկան, դոկտոր պրոֆեսոր, սոցիոլոգ  Դեմեթ Լյուկուսլուն էր խոսել  երիտասարդների շրջանում սոցիալական դժգոհությունների մասին, ում խոսքով՝ ԱԶԿ-ի 21 տարվա ընթացքում երկրում ամենաշատը տւժել էին երիտասարդները:

Իսկ թուրքական «Habitat» և «Infakto RW» հետազոտական ընկերությունների կողմից կատարված հարցման համաձայն՝ պարզ էր դարձել, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում կյանքի գոհունակություն ունեցողները կազմում են 47.9%:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP