16:40 20.05.2025
Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով եւ 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
Մասնավորապես, առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու՝ 461-րդ հոդվածում պատժաչափը՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման: Վարժական հավաքներից խուսափելու՝ 462-րդ հոդվածում առաջարկվում է «սանկցիայի տուգանք» պատժատեսակի չափն ամսական եկամտի նկատմամբ հաշվարկվող առավելագույնը ,քսանապատիկի չափովե բառերը փոխարինել «տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույնը «երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով: «Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են նպաստել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը»,- նշել է Գեւորգ Քոչարյանը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են պարտադիր զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից զարտուղի ճանապարհներով խուսափելուն վերաբերող խնդիրներին, հարցի հասարակական վերահսկողությանը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին ու դիտարկումներին:
Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:
Հաջորդիվ քննարկվել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հեղինակը հետ է կանչել նախագիծը:
21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք21:12 20.05.2025
Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...
20:30 20.05.2025
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...
20:25 20.05.2025
Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել ՈւկրաինայինԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...