15:21 04.06.2023
Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում կիրակի օրը սկսվել է լեհական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցը։
Ակցիան իրականացնում է Հանրապետության նախկին վարչապետ (2007-2014 թթ.), Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար (2014-2019 թթ.) Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։
Ցույցի կազմակերպիչների խոսքով, սա ակցիա է «բարձր գնի, չարագործության և ստի դեմ՝ հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարական եվրոպական Լեհաստանի»։
«Երթը պետք է ցույց տա լեհերի միասնությունը՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և հանդուրժողականության, Լեհաստանի ներկայությունը Եվրամիության կազմում։ Վերջ տվեք կոռուպցիային, ստորությանը և կողոպուտին»,- «Քաղաքացիական պլատֆորմի» ներկայացուցիչ Ռոբերտ Կրոպիվնիչկիի խոսքերը մեջբերում է լեհական գործակալությունը ։
Wyborcza-ի գործակալության տվյալներով՝ ակցիային մասնակցելու համար Վարշավա են ժամանել ավելի քան 1000 ավտոբուսներ երկրի տարբեր շրջաններից։ Բազմաթիվ մասնակիցներ մայրաքաղաք են եկել գնացքներով ու անձնական մեքենաներով։
Լեհաստանի այլ ընդդիմադիր կուսակցությունների հայտնի ներկայացուցիչներ միացել են երթին այն բանից հետո, երբ հանրապետությունում ընդունվել է պետական հանձնաժողով ստեղծելու՝ վերջին 20 տարիների ընթացքում իշխանությունների կայացրած որոշումների վրա ենթադրյալ «ռուսական ազդեցության» փաստերը հետաքննելու որոշումից հետո:
Ընդդիմությունը հանձնաժողով ստեղծելու որոշումը քաղաքականացված է համարում և կենտրոնացած է այս աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հզոր քաղաքական գործիչների դեմ պայքարելու վրա։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...