16:21 04.06.2023
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն հայտարարել է, որ չինացի զինվորականները չեն վարանի գործելու, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից։
Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ «Մեկ Չինաստան» սկզբունքը դարձել է միջազգային հարաբերություններում համընդհանուր ճանաչված հիմնական նորմ, և դրա խախտման ցանկացած գործողություն ծիծաղելի է և վտանգավոր։
Չինաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ երկիրը վերամիավորվելու է, քանի որ այն ներկայացնում է ժողովրդի կամքը և աշխարհի ընդհանուր միտումը։
Լի Շանֆուն մեղադրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի մեջ։ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած «կատաղի առճակատում» «անտանելի աղետ կլինի աշխարհի համար»։
«Մենք պատրաստ ենք մեծագույն անկեղծությամբ և մեծ ջանքերով ձգտել խաղաղ վերամիավորման, բայց երբեք ոչ մեկին չենք խոստանա, որ կհրաժարվենք ուժի կիրառումից։ Եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, չինացի զինվորականները չեն վարանի գործելու։ Մենք ոչ մեկից չենք վախենում և հաստատակամորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե ինչ գնով լինի»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...
21:23 18.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...