Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են ՆԱՏՕ-ում փոխադարձ աջակցության շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են ՆԱՏՕ-ում փոխադարձ աջակցության շուրջ

09:25 05.06.2023

Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են միմյանց աջակցել ՆԱՏՕ-ում. այս մասին կիրակի օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր նոր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից հետո։

Սա Ֆիդանի առաջին օրն էր որպես ԱԳՆ ղեկավար՝ մայիսին կայացած ընտրություններից հետո հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Թուրքիայի կառավարության նոր կազմի մասին հայտարարությունից հետո։ Նախկինում Ֆիդանը գլխավորել է թուրքական հետախուզությունը։

«Իհարկե, ես շնորհավորեցի նրան և ասացի, թե որքան ենք ցանկանում, որ նախագահ Էրդողանը հաղթի: Մենք միմյանց հավաստիացրել ենք երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեր հանձնառությունը և պայմանավորվել ենք շարունակել փոխադարձ աջակցությունը ՆԱՏՕ-ում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի նախարարը:

Սիզյարտոն չի բացատրել, թե ինչու էր դաշնակիցներին անհրաժեշտ փոխադարձ աջակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում: Հունգարիան և Թուրքիան մնում են այս կազմակերպության միակ անդամները, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի՝ դրան միանալու փաստաթղթերը և, հետևաբար, գտնվում են այլ պետությունների ուժեղ ճնշման տակ։

Հունգարիայի խորհրդարանը նույնպես չի շտապում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության փաստաթղթերը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 23-ին ասել է, որ իր երկիրը դեռ պատրաստ չէ դիտարկել այս հարցը, քանի որ Բուդապեշտի և Ստոկհոլմի միջև լուրջ տարաձայնություններ են պահպանվում։ Նրա կարծիքով, դրանք պետք է կարգավորվեն նախքան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը, որպեսզի «հակամարտությունները չմտցնեն դաշինքի մեջ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP