Չինաստանի պաշտպանության նախարարը զգուշացնում է մոտալուտ աղետի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

Չինաստանի պաշտպանության նախարարը զգուշացնում է մոտալուտ աղետի մասին

09:34 05.06.2023

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կդառնա «անտանելի աղետ» ամբողջ աշխարհի համար, նման կարծիք է հայտնել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն կիրակի օրը Ասիական անվտանգության ամենամյա «Dailog Shangri-La» գագաթնաժողովում, հաղորդում է Reuters-ը:

«Չի կարելի հերքել, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակամարտությունը կամ առճակատումը անտանելի աղետ կլինի ողջ աշխարհի համար»,- ասել է նախարարը։

Լին նշել է, որ Չինաստանը նախընտրում է երկխոսությունը, քան ԱՄՆ-ի հետ առճակատումը, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները տարբերվում են շատ առումներով։

«Սակայն դա չպետք է խանգարի երկու կողմերին փնտրել ընդհանուր եզրեր և ընդհանուր շահեր՝ երկկողմ կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու համար»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ աշխարհը բավական մեծ է, որպեսզի Չինաստանն ու ԱՄՆ-ը միասին զարգանան։

Շաբաթ օրը հայտնի է դարձել Թայվանի նեղուցում չինական և ամերիկյան ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Չինական ռազմանավը «անապահով» զորավարժություններ էր անում USS Chung-Hoon կործանիչի մոտ՝ 150 մետրից պակաս հեռավորության վրա, հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Արդյունքում PLA նավատորմի նավը «ավլել է» ամերիկյան կործանիչի քթի առաջ, որը ստիպված է եղել «փոխել ընթացքը և դանդաղեցնել»։ Մեկնաբանելով այս միջադեպը՝ Լի Շանգֆուն ասել է, որ օտարերկրյա ռազմանավերն ու ինքնաթիռները Չինաստանի տարածքին հարող տարածքներ են մտնում ոչ թե խաղաղ ճանապարհով անցնելու, այլ սադրանքների համար։ Նրա խոսքով, Պեկինը դեմ չէ օտարերկրյա նավերի խաղաղ անցմանը, քանի դեռ դա չի օգտագործվում որպես նավագնացության մեջ հեգեմոնիայի պատրվակ։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջերս սրվել են Թայվանի իրավիճակի, Հարավչինական ծովում տարածքային վեճերի և նախագահ Ջո Բայդենի կողմից կիսահաղորդչային չիպերի արտահանման սահմանափակումների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

BACK_TO_TOP