Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը

20:15 05.06.2023

Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:

Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել է համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծել է, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։
Բացման խոսքին հաջորդել է համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։

Համագումարի առաջին նիստը վարել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձել է երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։

Զեկույցից հետո տեղի են ունեցել խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։

Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

17:00 22.05.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

16:52 22.05.2025

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում […] ...

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

16:44 22.05.2025

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

16:38 22.05.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

16:30 22.05.2025

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

16:24 22.05.2025

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...

BACK_TO_TOP