Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտուց մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարվում է 1 հողակտորի հատկացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտուց մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարվում է 1 հողակտորի հատկացում

15:28 08.06.2023

ՀՀ ՇՄՆ-ն հայտարարում է Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին և երկրորդ ենթագոտիներից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով 1 հողակտորի հատկացում
Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
հողամասի մակերեսը,
վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը։

Մրցութային փաթեթներին ներկայացվող պարտադիր պայմաններն են՝ (ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում)
ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
սանհանգույցների առկայությունը,
տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը, ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.

Մրցույթը կկայանա 2023թ-ի հուլիսի 7-ին ժամը 14։30: Ծրագրերի փակ ծրարը ընդունելու վերջնաժամկետը 2023թ հուլիսի 3-ի ժամը 18։00-ն է։
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

BACK_TO_TOP