17:10 08.06.2023
Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական ամառային երրորդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Հայ մարզիկներն ուժերը կչափեն բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե և մի շարք այլ մարզաձևերում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգիրն առաջինը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ապա մասնակցության իրավունք են ձեռք բերել ստենդային հրաձգության ներկայացուցիչ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:
Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով՝
Տղամարդիկ՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ) ։
Կանայք՝ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչևա (54 կգ), Տաթևիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66կգ) և Անի Հովսեփյան (75 կգ):
Տղամարդկանց հավաքականը հանդես կգա Կարեն Աղամալյանի, իսկ կանանց հավաքականը՝ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հայաստանի աթլետիկայի կանանց և տղամարդկանց հավաքականներում ընդգրկվել են հետևյալ մարզիկները՝
Կանայք՝ վազորդներ Մարիաննա Բաղյան (100 մ.), Գայանե Չիլոյան (200մ., 400 մ.), Էլլադա Ալավերդյան (800մ. և 3000մ. խոչընդոտավազք), Ալիսոն Հալվերսոն ( 100մ և 400մ. արագավազք), Մարի Սարգսյան (1500մ., 5000մ.), ցատկորդ Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատ), նետորդներ Ժաննա Շահնազարյան (մուրճ, սկավառակ), Ինգա Շեկոյան (4 × 100մ. փոխանցավազք):
Տղամարդիկ՝ վազորդներ Գագիկ Աղամյան (100մ., 200մ.), Դավիթ Ղուկասյան (4 × 100մ փոխանցավազք), Դավիթ Սարգսյան (400մ.), Գոռ Հարությունյան (400մ. արագավազք), Երվանդ Մկրտչյան (1500մ.), Վանյա Սարգսյան (5000մ), Ռոման Ալեքսանյան (800մ.), Սոս Հարությունյան (3000մ. խոչընդոտավազք), ցատկորդներ Գոռ Բեգլարյան (հեռացատկ), Լևոն Աղասյան (եռացատկ), նետորդներ Մանուկ Մանուկյան (սկավառակ, գունդ) և Վանիկ Առաքելյան (նիզակ):
Եվրոպական խաղերի շրջանակում տեղի է ունենալու նաև աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի թիմն ընդգրկված է երրորդ խմբում։
Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը (74 կգ): Մրցումներին կմասնակցեն նաև կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն նաև ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը, Ալիսա Զաքարյանը և մուայթայիստներ Նարեկ Խաչիկյանը, Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը, Լուսի Տեր-Դավթյանը:
Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերից բացի կլինեն նաև լրացուցիչ միջոցառումներ: Դրանցից մեկն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն է: Մրցաշարին կմասնակցեն շախմատային ութ առաջատար երկրների ներկայացուցիչներ, որոնք 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։
Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ և կին: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան -Էլինա Դանիելյան երկյակը: Առաջնությանը կմասնակցեն նաև Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Արագ շախմատի Եվրոպայի զույգերի առաջնությունը կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում հունիսի 19-ին:
Եվրոպական մայրցամաքի խոշոր մարզական իրադարձությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում:
Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:
Եվրոպական ամառային երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:54 19.06.2025
Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր ՅագրըԼեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...
11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...