20:12 08.06.2023
Կոնֆերենցիաների լիգայի նորընծա գավաթակիր անգլիական «Վեսթ Հեմի» պաշտպան Էմերսոնը պատմական նվաճման է հասել:
Էմերսոնը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվաճել է բոլոր երեք եվրագավաթները: 28-ամյա ֆուտբոլիստը 2018/2019 մրցաշրջանում «Չելսիի» կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող, իսկ 2020/2021 մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախօրեին «Վեսթ Հեմի» կազմում նվաճեց նաը Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:
Էմերսոնը նաև ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերում հաղթած միակ ֆուտբոլիստն է: Բրազիլական արմատներով պաշտպանը 2021 թվականին Իտալիայի հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ 2022 թվականին «Չելսիի» կազմում նվաճել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Էմերսոնի ցուցանիշը հունիսի 10-ին կարող է կրկնել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, եթե իտալական «Ինտերի» կազմում դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող: 34-ամյա կիսապաշտպանը 2016/2017 մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը, իսկ նախորդ տարի իտալական «Ռոմայի» հետ հաղթել էր Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին խաղարկությունում: «Ինտերը» Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...