11:50 11.06.2023
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հայտնի ռոք երաժիշտ Ռոդ Ստյուարտի նախկին տունը։ Շքեղ տունը, որում ապրել է բրիտանացի երգիչը, կարելի է ձեռք բերել 49,5 մլն դոլարով (4,03 մլրդ ռուբլի), հայտնում է Wall Street Journal-ը։
Օբյեկտը գտնվում է Կալիֆորնիայի Մալիբու քաղաքում։ Այն կառուցվել է 1950-ականներին, տան վերջին սեփականատերը Warner Bros ձայնագրման ընկերությունների ղեկավարն է՝ Մօ Օսթինը:
Բնակելի շենքի մակերեսը կազմում է 576 քմ։ Նրա ներսում կա վեց ննջասենյակ և ութ լոգասենյակ, ինչպես նաև երեք հյուրասենյակ, որոնցից մեկն ունի բուխարի և մուտք դեպի ընդարձակ պատշգամբ: Ինտերիերը զարդարված է բաց գույներով, գրեթե յուրաքանչյուր սենյակ ունի հատակից առաստաղ լայն պատուհաններ։ Բացի գլխավոր տնից, տեղում կա հյուրատներ՝ ավտոտնակով։
13:10 22.05.2025
Զելենսկու գրասենյակը պայմաններ է առաջադրել հակամարտության կարգավորման համարՌուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն գերիների փոխանակումից հետո, իր Telegram ալիքում հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեր դիրքորոշումը հստակ է. առաջին քայլը պետք է լինի գերիների փոխանակման մասին պայմանավորվածություն՝ 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: Երկրորդ քայլը պետք է լինի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպման վայրը որոշելը», – […] ...
12:52 22.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...
12:40 22.05.2025
Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշՄայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...
12:31 22.05.2025
Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակովՀայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...
12:13 22.05.2025
Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնելՀայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...