Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

16:43 09.06.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գորիսցի մի տղամարդ բաժնում հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ։

Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում սիսիանցի մի տղամարդ բաժին էր տարել «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, տարբեր տրամաչափի 205 փամփուշտ, երեք նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և «ՎՕԳ-17» տեսակի ինքնաձիգի կրակոց: Նա հայտնել էր, որ զենք-զինամթերքը 1994-ին գտել էր Ջրականի գյուղերից մեկի կիսաքանդ տնից, տեղափոխել էր Հայաստան և պահում էր իր այգում: Իսկ Սիսիանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ է թողել Սիսիանի վարչական տարածքի էլեկտրաենթակայանի ցանկապատի մոտ: Ինքնաձիգը նշված վայրում հանտնաբերվել է:

Ոստիկանության Աշտարակի բաժնի և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի ՃՈ անշարժ պահակակետի հետնամասում թողել է ատրճանակ-գնդացիր և փամփուշտներ, որոնք նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են: Բացատրական աշխատանքի արդյունքում Արագած գյուղի մի բնակիչ էլ ոստիկանության Ապարանի բաժին է հանձնել որսորդական երկփողանի ողորկափող հրացան:
Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Արմավիրի բաժնում հանձնել է նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ինքը գտել է անասնագոմի տանիքում մաքրման աշխատանք կատարելիս:

Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է զանգել 44-օրյա պատերազմի մասնակից մի տղամարդ և հայտնել, որ Ակնալիճ գյուղի գերեզմանատան հարակից կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտով:

Ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի և Մասիսի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Մասիսի բաժնում մասիսցի մի տղամարդ հանձնել է ակոսափող հրազեն, 1 նռնակ՝ պայթուցիչով, և 7,62 մմ տրամաչափի 64 փամփուշտ:

Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին էլ հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Չարենցավանի գերեզմանատան հարակից տարածքում:

Նշված վայրում Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ:

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

11:24 22.05.2025

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...

BACK_TO_TOP