Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով հայ գործընկերոջ հետ անցկացրած բանակցությունները։

«Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է։ Մենք կողմ ենք զինվորականների, իրավապահների, անվտանգության ծառայությունների միջև սերտ շփումներին։ Այդ ամենը պետք է հիմնվի այն նախորդ տարիների հարուստ փորձի վրա, որը կուտակվել է։ Շահագրգռված ենք նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներն անցած տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունք են, որոնք միտված են փոխադարձ գործակցության տեմպերը վերականգնելուն։

Լավրովը, անդրադառնալով ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությանն, ասել է, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դոլարի։

«Փոխադարձ առևտրի 96 տոկոսն այսօր իրականացվում է ազգային արժույթներով։ Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս Հայաստանում որպես հիմնական հարկատուներ և գործատուներ և իրականացնում են սոցիալական  նշանակալի ծրագրեր»,– նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, բավարարված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներից, քանի որ խոսել են անկեղծ և բաց։

Ռուսաստանի ԱԳ նախարարը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, նշել է, որ հենց տարածաշրջանային երկրներն են, որ պետք է լուծեն և բանակցեն տարածաշրջանում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

22:17 21.05.2025

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

Ի՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

22:08 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...

SHANTNEWS

22:00 21.05.2025

SHANTNEWS

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

BACK_TO_TOP