Ջորջ Սորոսն իր բաժնետիրական կայսրության վերահսկողությունը փոխանցում է որդուն. WSJ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Ջորջ Սորոսն իր բաժնետիրական կայսրության վերահսկողությունը փոխանցում է որդուն. WSJ

12:42 11.06.2023

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը իր 25 միլիարդ դոլար արժողությամբ ֆոնդային կայսրության վերահսկողությունը հանձնում է որդուն՝ Ալեքսանդրին։ Այս մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեկտեմբերին 92-ամյա Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել նրա որդուն՝ Ալեքսանդրին։ Այսպիսով, 37-ամյա Ալեքսն այս պաշտոնում փոխարինել է հորը։ Նա նաև ծառայում է որպես Սորոսի քաղաքական գործողությունների հանձնաժողովի նախագահ: Բացի դրանից, Ալեքս Սորոսը ներդրումային կոմիտեի ընտանիքի միակ անդամն է, որը վերահսկում է Soros Fund Management-ը, որը կառավարում է հիմնադրամի և ընտանիքի միջոցները: Գործարարի ներկայացուցչի խոսքով՝ առաջիկա տարիներին 25 միլիարդ դոլարի մեծ մասը կուղղվի Բաց հասարակության հիմնադրամին։ Միաժամանակ, մոտ 125 մլն դոլար կհատկացվի քաղաքական գործողությունների հանձնաժողովին։

Պարբերականի տեղեկություններով՝ եղել են այնպիսիք, ովքեր կասկածում էին, որ Ջորջ Սորոսը թոշակի կգնա։ Հարցազրույցում նա ասել է, որ «հիմնականում» չէր ցանկանա, որ հիմնադրամը «անցնի երեխաներից մեկի ձեռքը»։ Ֆինանսիստի կարծիքով՝ հիմնադրամը պետք է կառավարի նա, «ով ավելի հարմար է դրա համար»։ Այդուհանդերձ, Ալեքսը շահեց հոր վստահությունը, քանի որ հաճախ էր փոխարինում նրան կազմակերպության գրասենյակների՝ ամբողջ աշխարհով մեկ շրջագայելիս։

«Նա արժանի էր դրան»,- հավելել է Ջորջ Սորոսը։

Կազմակերպության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում Ալեքս Սորոսն ասել է, որ կշարունակի աջակցել ամերիկացի ձախ քաղաքական գործիչներին և զբաղվել ԱՄՆ ներքին քաղաքականությամբ, քանի որ ինքը «քաղաքականապես ավելի ակտիվ է», քան իր հայրը։ Ալեքսը թերթին ասել է, որ իր և իր հոր տեսակետները նույնն են, սակայն նշել է, որ ավելի ակտիվ է լինելու ընտրական իրավունքի և աբորտի իրավունքի համար քարոզարշավ իրականացնելու համար։ Գործարարը նաև ասել է, որ իրեն անհանգստացնում է 2024 թվականի ընտրություններից հետո Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու հավանականությունը։

«Որքան էլ չէի ցանկանա քաղաքականությունից փող հանել, բայց քանի որ մյուս կողմն է անում, մենք էլ պիտի անենք»,- հավելել է նա։

Ըստ հրապարակման՝ Ալեքս Սորոսը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Կոնգրեսի և պետությունների ղեկավարների՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Թերթը գրում է, որ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար է ուղարկում խմբերին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները և տարբեր երկրներում ժողովրդավարություն են քարոզում։ Սորոսը միջոցներ է տրամադրում նաև համալսարաններին և կրթական կազմակերպություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

BACK_TO_TOP