16:00 25.08.2018
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարևոր էր՝ նկատի ունենալով, որ Գերմանիան թե՛ աշխարհի խոշորագույն տնտեսություններից, տերություններից է, և թե՛ ԵՄ լոկոմոտիվը:
«Կարևոր եմ համարում, որ Ղարաբաղյան հարցով հստակ ուղերձներ հղվեցին, որ հակամարտության կարգավորումը խաղաղ պետք է լինի, նաև այն, որ Մերկելն այցելեց Ցեղասպանության թանգարան: Կարևոր եմ համարում, որ, ինչպես հայտարարվեց համատեղ ասուլիսում, գործողությունների ծրագիր մշակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, խթան է տրվելու ԵՄ-Հայաստան համաձայնագրի կատարմանը, և այդ շրջանակներում է լինելու գործողությունների ծրագիրը, այնպես որ, բավական կարևոր այցելություն էր, կարևոր պայմանավորվածություններ են»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ պետք է նաև նկատի ունենալ, որ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում, օրինակ, Ասոցացման համաձայնագիրն արդեն շատ բան կոնկրետացնում է բարեփոխումների առումով, մինչդեռ երբեմն զուգահեռներ են տանում, թե՝ մոտ 200 մլն-ի համաձայնագիր կնքվեց Վրաստանի հետ: Քաղաքագետն ընդգծեց՝ պետք է ասել, որ Հայաստանի դեպքում պրոցեսը նոր է սկսվում՝ ի տարբերություն Վրաստանի, և այս առումով համադրելու բան չէ, թե՝ «ա՛յ, տեսե՛ք Վրաստանի դեպքում կան նման կոնկրետ արդյունքներ, Հայաստանի դեպքում չկան»: Նա հիշեցրեց՝ Հայաստանը 2013 թ. չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանի դեպքում այդ գործողությունները դեռ հստակեցված չեն, ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նոր է ուժի մեջ մտնելու, այնպես որ, իհարկե, մենք մի փոքր հետ ենք Վրաստանից, բայց, համենայն դեպս, պրոցեսը բնականոն գնում է: Այս ամենին գումարած՝ այն գեղեցիկ ընդունելությունը, որը և հայ ժողովուրդը, և ՀՀ իշխանությունները ցուցաբերեցին, քաղաքագետին հիմք են տալիս կարծելու, որ Մերկելը և իր պատվիրակությունը բավական լավ տպավորություններով են հեռացել Հայաստանից:
Այն, որ Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Գերմանիա, ըստ Սաֆարյանի, կարևոր ժեստ է, կարևոր բան է: Դա նշանակում է, որ Գերմանիան Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու լուրջ մտադրություններ ունի, որ մեծ աշխատանքը դեռ առջևում է:
«Սա Մերկելի համար ճանաչողական այց էր: Այդ այցի ընթացքում ձեռք բերվեցին կարևոր քաղաքական պայմանավորվածություններ, դա նշանակում է, որ հետագայում մենք ավելի լուրջ արդյունքներ պետք է ակնկալենք հայ-գերմանական հարաբերություններում, Գերմանիայից ավելի մեծ աջակցություն ու մասնակցություն ակնկալենք»,- ասաց Սաֆարյանը:
Անդրադառնալով Գերմանիայի կանցլերի հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է ԼՂ հարցում նաև քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ քաղաքագետը նշեց՝ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ Գերմանիան նույնպես կարող է հավակնել լինել Մինսկի խմբի համանախագահության մեջ, բայց չի կարծում, թե խոսքը այդ մասին է:
«Գերմանիան ինքը 2016 թ., երբ ԵԱՀԿ-ում նախագահող երկիր էր, այդ տարին հակամարտությունը բռնկվեց, և քանի որ Մերկելը, ըստ էության, տարածաշրջանային այց կատարեց երեք երկրներ էլ ու ըստ էության՝ երեք երկրների հետ էլ ունի հարաբերությունները խորացնելու մտադրություն, այս առումով միանշանակ է, որ շահագրգռված պիտի լինի հակամարտության վերաբռնկումը բացառելու հարցում: Այս առումով պատահական չէ, որ նա անընդհատ շեշտեց՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր՝ պատրաստ են իրենց պատասխանատվությունը բարձրացնել: Սա բավական լավ մեսիջ է, ես կարծում եմ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտեց, որ Գերմանիան սատարում է ՄԽ համանախագահների ջանքերը, նշանակում է՝ ոչ թե խոսում ենք ֆորմատի փոփոխության մասին (որովհետև կարող է, օրինակ, ենթադրենք՝ Գերմանիան ավելանալ որպես համանախագահող երկիր), այլ ուղղակի զուտ Գերմանիայի` որպես ՄԽ անդամ պետություններից մեկի հետաքրքրության և ավելի մեծ դերակատարման մասին»,- նշեց Սաֆարյանը:
18:12 04.07.2025
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
18:06 04.07.2025
Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափՀուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...
17:55 04.07.2025
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...
17:50 04.07.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...
17:46 04.07.2025
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...