09:45 14.06.2023
2023 թվականին Արյան դոնորի համաշխարհային օրվա քարոզարշավն անցկացվում է «Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, նվիրի՛ր կյանք․ արա՛ դա հաճախ» կարգախոսով։ Այս մասին տեղեկացնում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
Նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել այն հիվանդների վրա, ում ամբողջ կյանքի ընթացքում պահանջվում է արյան փոխներարկում և այն դերը, որը յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ՝ արյուն կամ պլազմա արժեքավոր նվերը մատուցելով: Բացի այդ, ընդգծվում է կանոնավոր արյան կամ պլազմայի դոնորության կարևորությունը արյան և արյան բաղադրամասերի կայուն և անվտանգ մատակարարում ստեղծելու համար, որոնք միշտ կլինեն հասանելի բոլորին և ամբողջ աշխարհում, որպեսզի կարիքավոր բոլոր հիվանդները կարողանան ժամանակին բուժում ստանալ:
Արշավն ունի հետևյալ նպատակները.
Ճանաչել և շնորհակալություն հայտնել արյուն հանձնող մարդկանց և խրախուսել ավելի շատ մարդկանց դառնալ արյան դոնորներ
Խրախուսել առողջ մարդկանց կանոնավոր կերպով արյուն նվիրաբերել այնքան հաճախ, որքան դա անվտանգ և հնարավոր է, օգնելու բարելավել փոխներարկումից կախյալ հիվանդների կյանքի որակը և նպաստել ամբողջ աշխարհում անվտանգ արյան պաշարների ստեղծմանը.
Ընդգծել արյան և պլազմայի կանոնավոր, առանց վարձատրության կամավոր դոնորության կենսական նշանակությունը՝ բոլոր երկրներում անվտանգ արյան բաղադրամասերին համընդհանուր հասանելիություն ապահովելու համար
Մոբիլիզացնել աջակցությունը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խրախուսելու կառավարություններին և զարգացման գործընկերներին ներդրումներ կատարել՝ ամրապնդելու և պահպանեու արյան ազգային ծրագրերը:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...