14:30 16.06.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն 100 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություն: Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: ՀՀ Վայոց Ձորի մարզում ընտրվել է 4 բնակավայր՝ Արտաբույնք, Քարագլուխ, Արփի, Մարտիրոս, իսկ Տավուշի մարզում՝ 5՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն, Ոսկևան:
Ըստ նախարարի՝ մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որոնց դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր (Վայոց Ձորի մարզում՝ 2 բնակավայր, իսկ Տավուշի մարզում՝ 8 բնակավայր): Այդ դպրոցներն են. Վայոց ձորում՝ Վայքի ավագ դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց) և Արենիի միջնակարգ դպրոցը, Տավուշում՝ Այրումի Հ.Մալինյանի անվան միջնակարգ դպրոց, Կոթիի միջնակարգ դպրոց, Բագրատաշենի Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց, Այգեձորի միջնակարգ դպրոց, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Կողբի Ջ.Կարախանյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոց, Սևքարի միջնակարգ դպրոց:
Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերի դպրոցներից նոր շենքերի կառուցման համար ընտրվել է 4 դպրոց՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցը, Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը և Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցը:
Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 40 կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով 414 մլն դրամ հատկացվել էր ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է փաստաթղթերը ձեռք կբերել առկա նախագծերի տեղակապման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)։
«Վերջին երեք ամիսների ընթացքում մենք նմանատիպ երեք որոշում ենք կայացրել 107 հաստատության համար, որոնցից 60-ը կրթահամալիր, 47-ը՝ առանձին դպրոց: Մասնավորապես նախատեսում ենք՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր, 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր, 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր, 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր, 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր, 12 դպրոց: Այս որոշմամբ այդ հաստատությունների թիվը կդառնա 130՝ 40 հազար աշակերտի համար: Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ծածկելով ողջ հանրապետությունը»,-նշել է նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթահամալիրների ստեղծման ծրագիրը՝ ընդգծելով, որ այն բաղկացած է լինելու միջնակարգ դպրոցից և մանկապարտեզից, որոնցից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերի երեխաները: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է տվյալ բնակավայրում դեպի կրթահամալիր տանող ճանապարհների կառուցման և բարեկարգման, երեխաներին տեղափոխող չօգտագործված տրանսպորտային միջոցների և վերապատրաստված վարորդների ապահովման, մարզական ենթակառուցվածքների, ինչպես նաև առողջապահական ամբուլատոր ծառայությունների և լայնաշերտ ինտերնետի հասանելիության հարցերը:
Ծավալվել է քննարկում, որի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրի վերաբերյալ:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...