17:11 17.06.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Արմավիրի «Վաղարշապատի ԲԿ» ՓԲԸ-ի վերակառուցման համար հատկացվել է 60,019.1 հազար ՀՀ դրամ, իսկ Արմավիրի 4 ամբուլատորիաների՝ «Գայի ԲԱ», «Ջրառատի ԲԱ», «Շենավանի ԲԱ» և «Վարդանաշենի ԲԱ» ՀՈԱԿ-ների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական օբյեկտի տեղակապման համար հատկացվել է 12,150.00 հազար ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին 3,037.50 հազար ՀՀ դրամ:
Նախատեսվում է «Վաղարշապատի ԲԿ» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքների նախագծի փոփոխում, որի արժեքը կազմում է 60,019.1 հազար ՀՀ դրամ, որը բաղկացած է 2 չափաբաժնից` 35,0 մլն և 25,5 մլն դրամ, որից 35,5 մլն դրամի գնումը իրականացվելու ՀՄԱ ընթացակարգով:
Նշենք, որ նախնական նախագծման ժամանակ չէր նախատեսվել հիմնական մասնաշենքի կառուցման աշխատանքներ, այլ նախատեսվել էր վերակառուցում, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկման ժամանակ պարզվել է, որ հիմնական մասնաշենքը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, նշված հանգամանքով պայմանավորված, որոշվել է վերակառուցման աշխատանքների իրականացման փոխարեն իրականացնել կառուցման աշխատանքներ, որը ավելի հիմնարար է և նպատակային:
Հաշվի առնելով այն, որ վերակառուցման աշխատանքները և մասնաշենքի կառուցումը պետք է լինի համադրելի և համակցված, ինչպես նաև այն, որ վերջնական նախագծի պատրաստման պատասխանատուն լինի նույն նախագծողը անհրաժեշտ է, որ նախագծման լրացուցիչ մասը նույնպես իրականացվի նույն նախագծողի կողմից:
25,5 մլն դրամ գումարի հատկացումը պայմանավորված է Վաղարշապատի ծննդատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, որը իրականացվելու է մրցութային կարգով:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...