Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք. Պետրակովը՝ Հայաստանի-Լատվիա խաղի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք. Պետրակովը՝ Հայաստանի-Լատվիա խաղի մասին

17:00 19.06.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Կարծում եմ, որ կարողացել եմ տրամադրել ֆուտբոլիստներին։ Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականը մեկ լավ խաղից հետո խնդիրներ է ունենում։ Բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, կարծում եմ, որ տղաները գիտեն, թե ինչ է պետք անել»,-ասել է Պետրակովը։

Նրա կարծիքով Հայաստանի հավաքականի մրցակիցը շատ ամուր թիմ է:

«Լատվիան շատ բալանսավորված ու հավասարակշռված թիմ է։ Վաղուց այդպիսի Լատվիայի հավաքական ես չեմ տեսել ու այստեղ մարզչի աշխատանքը նույնպես երևում է։ Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Թիմի վերաբերմունքն իմ աշխատանքին ինձ դուր է գալիս, քանի որ շատ ուշադիր են ու կենտրոնացած։ Անում են այն, ինչ ես ասում եմ, իսկ գնահատականը կտանք խաղից հետո։ Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք այդ խաղում: Բավականին նմանություն կա Լատվիայի ու Ուելսի հավաքականներում, եթե խոսենք ֆուտբոլիստների մասին։ Երկու թիմերում էլ ֆիզիկապես ամուր տղաներ են, բայց Ուելսի հավաքականում ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում, այո, Լատվիան չունի այդ մակարդակի ֆուտբոլիստ, բայց շատ ամուր թիմ է»,-ասել է գլխավոր մարզիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 18.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

21:15 18.06.2025

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

21:02 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

BACK_TO_TOP