19:11 20.06.2023
«Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդատունը համալրվել է լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հավաքածուով
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների վերսկսմանը։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը բարձր է գնահատել շինաշխատանքների վերսկսման հարցում մարզպետի ջանքերն ու նշել, որ ծննդատան մասնաշենքի աշխատանքների լիարժեք ավարտի համար ներդրում կարվի նաև ՀՀ պետական բյուջեից։
Անդրադարձ է կատարվել նաև մարզի մի քանի բուժհաստատությունների վերակառուցմանն ու վերանորոգմանն առնչվող հարցերի։
Պատասխանատուներն այնուհետ այցելել են «Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդատուն։ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կողմից և ամերիկահայ բարերար բժիշկ Պետրոս Քոջյանի աջակցությամբ ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին նվիրաբերվել է լապարոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումների հավաքածու, երկու վիրահատական լույս:
«Անչափ գնահատելի ու երախտիքի արժանի քայլ է սա մեզ համար, քանզի առողջապահությունն այն բնագավառն է, որի շարունակական զարգացումն օրվա պահանջ է, իսկ այն, որ բուժսպասարկման որակի բարձրացումը կարևորագույն պայման է՝ անժխտելի է, քանզի գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ՝ մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամեն ինչ թե աջակցության, թե համագործակցության ամրապնդման համար։ Ընդունեք մեր շնորհակալանքի խոսքն ու հավաստիացումը, որ մեր բարեկամությունը նոր արդյունքներ ու նոր ձեռքբերումներ է բերելու Շիրակի մարզ»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...