18:35 26.06.2023
Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարությամբ անդրադարձել է «Հացահատիկի միջանցքին», որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում «պարենային ճգնաժամի» վտանգը վերացնելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Թուրքիան երրորդ երկրին է, որտեղ տեղափոխվում է ամենաշատ հացահատիկը։ 44 երկրների ցանկում 987 նավերից 290-ը թուրքական դրոշով են, իսկ 224 նավ էլ ժամանել է մեր երկրի տարբեր նավահանգիստներ։ Ընդհանուր առմամբ ներառված են 13 հացահատիկ և հացահատիկային ապրանքատեսակ՝ գարի, ցորեն, եգիպտացորեն, ցորենի թեփ, վերամշակված խառը սնունդ, արևածաղկի սերմեր, արևածաղկի ձեթ, ոլոռ և ալյուր»։
Անդրադառնալով հացահատիկի քանակին՝ 2022 օգոստոսի 1-ից մինչև 2023 հունիսի 20-ն ընկած ժամանակահատավածում ընդհանուր առմամբ փոխադրված հացահատիկի քանակը կազմել է 32 մլն տոննա, որից 7մլն 722․000-ը բաժին է ընկել Չինաստանին, իսկ 3մլն 659․000-ը՝ Թուրքիային։ Ըստ այդմ՝ ամենաշատ բեռնափոխադրում կատարած երկրների շարքը գլխավորում են Չինաստանը, Իսպանիան և Թուրքիան։
Նա նաև նշել է, որ «Հացահատիկի միջանցքի» շնորհիվ ԱՖրիկյան մայրցամաք է տեղափոխվել 3մլն 978․853 տոննա հացահատիկ։ Այդպիսով Աֆրիկյան երկրների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 6%-ից հասնելով 12% -ի։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...