Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ ԵԽԽՎ բանաձևը փոփոխվի կամ տապալվի․ Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ ԵԽԽՎ բանաձևը փոփոխվի կամ տապալվի․ Ռուբինյան

20:36 26.06.2023

ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից՝ ԵԽԽՎ ամառային աշխատանքներին մասնակցելուց հետո: Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» վերնագիրը կրող բանաձեւի ու դրա խորհրդատվությունների ընդունումն էր, ինչը շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այդ բանաձեւով ամրագրեց, որ Լաչինի միջանցքով այս պահին ազատ եւ անկախ տեղաշարժ չկա:

Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ասուլիսին մասնակցել են նաեւ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:

Խոսելով վեհաժողովի ընդունած՝ «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի մասին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ մինչ բանաձեւը գրելը զեկուցողը Հայաստան է ժամանել ու Լաչինի միջանցքը տեսել հայկական կողմից, արձանագրել, որ մուտք չկա:

«Բանաձեւում արձանագրված է ոչ միայն այն փաստը, որ Լաչինի միջանցքը փակ է, այլ նաեւ այն, որ Ադրբեջանը խափանել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, հումանիտար խնդիրները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետեւանքով, Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից կիրառվող ատելության խոսքը: Դրանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հետ կապված խնդիրների հասցեագրման ու միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ սկսելու կոչ է արվում», – ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունն ամեն ինչ արել է, որ բանաձեւը փոփոխվի կամ տապալվի:

«Ադրբեջանական կողմը 60-ից ավելի փոփոխություններ էր առաջարկել, որոնց 99 տոկոսը չընդունվեց ու բանաձեւն ընդունվեց», – ասել է խորհրդարանի փոխնախագահը:

Ի պատասխան լրագրողի՝ բանաձեւի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ակնկալիքների ու մեխանիզմների մասին հարցի, Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ դատական որոշումներն ու միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող բանաձեւերը պետք է դիտարկել որպես մեկ գործընթացի մասնիկներ, որոնք միմյանց ամրապնդում են:

«Միաժամանակ տարբեր կազմակերպություններում պետք է ուժեղացնենք ճնշումն Ադրբեջանի վրա: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս բանաձեւին մի քանի տարվա աշխատանքի շնորհիվ ենք հասել: Այն կարող է օգտագործվել դատական գործընթացներում», – ասել է խորհրդարանի փոխնախագահը:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերոնշյալ բանաձեւի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ հարց են հնչեցրել՝ արդյո՞ք պետք է, որ այսքանից հետո Ադրբեջանը շարունակի լինել ԵԽԽՎ անդամ երկիր:

«Այսուհետ աշխատելու ենք, որ թե՛ Եվրոպայի խորհուրդը, թե՛ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետեւեն՝ բանաձեւում հնչեցված մտքերի ու առաջարկների որ մասն է իրագործվել: Աշխատելու ենք նաեւ, որ ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն փաստահավաք խումբ գործուղեն Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ», – ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի:

«Վերջին պայմանավորվածությունը եղել է այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է բացվի ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Հայկական կողմը Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար աշխատանքներ է կատարում, որոնք շուտով կավարտվեն, հույս ունենք՝ թուրքական կողմը եւս կկատարի համաձայնեցված աշխատանքներն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կկատարվեն», – նշել է Ազգային ժողովի փոխնախագահն ու հավելել, որ ինքը, ըստ անհրաժեշտության, խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ եւ տեղեկացրել է, որ այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկ:

Խնդրին արձագանքել է նաեւ Վլադիմիր Վարդանյանը: Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախարարների կոմիտեից պարբերաբար զեկույցներ է ստանալու առ այն, թե ինչ գործընթացներ են ծավալվում, որ խնդրի հանգուցալուծումն ավելի մոտ դառնա:

«ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԽԽՎ առջեւ ստանձնած իր պարտավորությունը», – ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ասուլիսի ընթացքում չի շրջանցվել նաեւ Հռոմի ստատուտի թեման:

«Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է կայացրել, որում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական պարտավորությունները համահունչ է ճանաչել ՀՀ սահմանադրությանը: ԱԺ՝ միջազգային պայմանագրի վավերացում ենթադրող օրենքի ներկայացումը բացառապես Կառավարության իրավասության տիրույթում է, երբ այն ներկայացվի, ԱԺ-ն համապատասխան որոշում կկայացնի», – ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հունիսի 27-ին նախատեսվող բանակցություններից ակնկալիքներին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ խաղաղության նախատեսվող պայմանագրի համար Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գլխավոր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ:

«Ակնկալում ենք առաջընթաց: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից եւ հնարավոր կլինի ստորագրել: Բնականաբար, գործընթացը բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Կան նաեւ հարցեր, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ: Ակնկալիքն այն է, որ հնարավոր կլինի եւս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները», – ասել է ԱԺ փոխնախագահը:

Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ապաշրջափակման համատեքստում ինքնիշխանության եւ իրավազորության վերաբերյալ համաձայնություն կա, բայց այլ հարց է, որ այդ համաձայնությունը դեռ չի ֆիքսվել թղթի վրա, հույս կա, որ կֆիքսվի:

Հայկական կողմի համար ամենասկզբունքային ու ամենակարեւոր երեք կետեր կան:

«Առաջինը՝ կոնկրետ քարտեզ դնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում: Երկրորդը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրումն է, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմով: Երրորդը՝ երաշխիքների ինստիտուտն է», – ասել է Ռուբեն Ռուբինյանն ու հավելել, որ Ադրբեջանը բազմաթիվ պայմանավորվածություններ է խախտել, օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Դրանում դժվար է գտնել մի կետ, որն Ադրբեջանը չի խախտել, հետեւաբար` շատ կարեւոր է՝ որոշակի միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ պայմանագիրը կյանքի կոչվի», – նշել է խորհրդարանի փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է՝ Շառլ Միշելն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը որեւէ հերքում չի տվել, բայց ոչ էլ նույն տեքստը հայտարարել է:

«Ադրբեջանի ներկայացուցիչները մինչ օրս չեն հայտարարել, որ ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը՝ 29800 քառակուսի կիլոմետր տարածքով, դա խնդիր է: Մենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ենք այս հարցը», – ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն ու հավելել. «Բոլորը գիտեն, թե որոնք են ՀՀ սահմանները, խնդրահարույց է, որ Ադրբեջանը չի հայտարարում, որ ճանաչում է մեր սահմանները: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն առնվազն անկեղծություն ու կառուցողականություն չի ցուցաբերում, բայց մենք աշխատում ենք, որ այդ երկիրը եւս դա հայտարարի ու ֆիքսի ՀՀ սահմանների ճանաչումը»:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքները, դա նշանակում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացված հատվածներից», – ասել է Ռուբեն Ռուբինյանն ու վերահաստատել՝ ադրբեջանական զորքերը պետք է լինեն սահմանի հակառակ կողմում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

BACK_TO_TOP