Մայրաքաղաքում հիմնվել են մոտ 35 հեկտար անտառ-տնկարկներ՝ մոտ 100% կպչողականությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Մայրաքաղաքում հիմնվել են մոտ 35 հեկտար անտառ-տնկարկներ՝ մոտ 100% կպչողականությամբ

19:25 29.06.2023

Ծիծեռնակաբերդի բարձունքի անապատ հիշեցնող հողերում խիտ անտառ ունենալու հեռանկարին թերահավատորեն մոտեցողները քիչ չէին, ասում է Բեգոյանն ու հավելում, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանասեր մասնագետներից ամիսներ է պահանջվել, որ աշնանն ու վաղ գարնանը տնկած ծառերը ոչ միայն 99 տոկոս կպչողականություն ունենան, այլև նոր տնկիների դալար շիվերին բերքը ծանրանա: Ապա ափսոսանքով նշում է, որ եթե 3 տնկիներից 2-ը չչորանային ու մի բարդին էլ քամուց չկոտրվեր, տարածքում տնկված բոլոր՝ 860 ծառերն էլ կունենային 100 տոկոս կպչողականություն: Բեգոյանը վստահ է՝ 3 տարի հետո տարածքը բավականին խիտ անտառի է վերածվելու:

Կանաչապատ Սարալանջում էլ 98 տոկոս կպչողականություն է արձանագրվել: Բեգոյանը բացառություն է համարում Կասկադի աստիճանավանդակներին հարող տարածքը, որն իրենց տրամադրության տակ չի եղել, վերջին բանակցությունների արդյունքում է հանձնվել համայնքին և հաջորդ տարի կզբաղվեն նաև այդ տարածքով: ՀՈԱԿ-ի տնօրենի սպասելիքներն արդարացրել են նաև Եռաբլուրի հարակից լանջերը՝ 95 տոկոս կպչողականությամբ: Ծառերը սնվելու հնարավորություն չէին ունենա, եթե նախապես այնտեղ չիրականացվեր պատմության մեջ առաջին ռեկուլտիվացիան, տարածքը չմաքրվեր շինարարական աղբից, չանցկացվեր 6 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, հիշատակում է Բեգոյանն ու թվարկում մնացած աշխատանքները:

«Տարածքը լի էր շինարարական աղբով: Այստեղ 4000 ծառի համար փոս ենք փորել շինաղբի մեջ, կավապատել ենք, Երևանյան լճի տիղմն ենք օգտագործել ու  մեծ փոսերի մեջ տնկել ենք այդ ծառերը: Այսքան աշխատանքը տարվել է, որ ծառերը սնվելու հնարավորություն ունենան»,- ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP