Ի գիտություն ներբուհական քննություններ հանձնող դիմորդների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Ի գիտություն ներբուհական քննություններ հանձնող դիմորդների

17:14 30.06.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը` տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները:

2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին մինչև ժամը 20:00, հուլիսի 1-ին` ժամը 9:00-17:00-ն ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել`010-559268, 041559268 հեռախոսահամարներով:

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Ներբուհական քննություններն են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետևյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար`

  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) և «101401.00.6 Սպորտ»
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
  • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ»
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն»
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» («021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում»)
  • Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ»
  • Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի)
  • Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր)
  • Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության
  • Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն»
  • Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
  • Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն»
  • Երևանի մշակույթի համալսարանի
  • Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» և «073101.00.6 Ճարտարապետություն» ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP