17:17 07.07.2023
«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։
«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երևանի քաղաքապետարանն այս տարվա գլխավոր հովանավորն է։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր հեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինդիտողներին։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին՝ ժամը 18:00-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Փառատոնի հիմնական միջոցառումներն անցկացվելու են Երևանի կինոյի տանը և «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։
Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։
Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։
Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասն է։
Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները:
Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
Կինոփառատոնի Gaiff Pro կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...
11:50 11.08.2025
Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեմանԹուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...